Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն գնահատվում է 11 մլրդ եվրո. հետազոտությունների հիմնադրամ

2017 թվականին պլանավորված բյուջեն կազմում էր 6,2 մլրդ եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Փարիզում 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի արժեքը զգալիորեն կգերազանցի նախապես ծրագրված բյուջեն և կկազմի 11 մլրդ եվրո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կառավարման և պետական քաղաքականության ոլորտի հետազոտությունների հիմնադրամը (iFRAP):
2017 թվականին պլանավորված բյուջեն կազմում էր 6,2 մլրդ եվրո։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի պաշտոնական բյուջեն կազմում է 9 միլիարդ եվրո, որից 2,3 միլիարդը պետական ֆինանսավորումն է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով անուղղակի ծախսերը, ինչպիսիք են՝ Սեն գետի մաքրումը, բացման արարողության ապահովումը, պարգևավճարները պետական պաշտոնյաներին և տրանսպորտի աշխատողներին, ընդհանուր ծախսերը կհասնեն 11 միլիարդ եվրոյի, ներառյալ 4,6 միլիարդ պետական միջոցները:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա այսօր, սկիզբը՝ ժ. 21.30-ին։ Խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը:
Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուս մարզիկներին թույլատրել է մասնակցել Խաղերին մի շարք չափանիշներ պահպանելու պայմանով: Այսպես, Փարիզում նրանք կկարողանան հանդես գալ չեզոք կարգավիճակով, իսկ նրանց համապատասխանությունն անհրաժեշտ չափորոշիչներին գնահատել Է ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը (AINERP): Փարիզում կայանալիք Խաղերում հանդես կգան 15 ռուսաստանցիներ, որոնք ներկայացնում են 5 մարզաձև:
Հավելենք, որ նույնքան ներկայացուցիչ ունի Հայաստանը 7 մարզաձևից։