ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ է նշանակվել Մագդալենա Գրոնոն, որն այս պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը։
Գրանոն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով:
«Գրոնոն կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանում ճգնաժամը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մինչ այդ Գրոնոն զբաղեցրել է արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականի, իսկ ավելի ուշ` Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի աշնանից։