Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար կառուցվում են 14 առանձնատուն և մանկապարտեզ

Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։
Sputnik
ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։
Կադրերում երևում է՝ ինչպես է վարչապետը շրջում կիսակառույց շինություններում։
Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։
Հավելենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։