Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ դատարանն անվավեր չի ճանաչել

Կիրանց
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականը նշեց, որ Կիրանցում տրված կադաստրային փաստաթղթերն ունեն ապացուցողական ուժ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղում տրված կադաստրային վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ գրանցումը դատարանով անվավեր չի ճանաչվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը։
Նա նշեց, որ այդ փաստաթղթերն ունեն ապացուցողական ուժ։
«Մնացած տեղեկատվությանը չեմ տիրապետում»,– ասաց Ալեքսանյանը։
Կիրանցեցիների «կեղծ փաստաթղթերի» հետքերով. ինչպես են ԽՍՀՄ–ի տարիներին ճշգրտել սահմանները
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատման հետևանքով Կիրանցի մի քանի տներ ու հողամասեր անցնում են Ադրբեջանին։ ՀՀ արդարադատության նախարարություն մայիսի 20-ին հայտարարեց, որ այդ գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: