Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը Ռուսաստանի 2 շրջաններում որսացել է ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռոստովի մարզում չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք Ռոստովի շրջանի և երկուսը Կուրսկի շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձեց ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքի թիրախների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են չորս անօդաչու թռչող սարքեր Ռոստովի մարզում և երկուսը Կուրսկի շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր եղանակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով, պարբերաբար գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները։