Հայ բլոգեր Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից. RT

Բադալյանը Քիշնև էր ժամանել Երևանից՝ մասնակցելու «Եվրասիայի կամավորներ» ծրագրի շնորհանդեսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայ բլոգեր Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից, հայտնում է RT–ն հղում անելով իր աղբյուրներին։
«Նրան նույնիսկ թույլ չտվեցին իջնել օդանավից: Եվ ասացին, որ եթե դուրս գա, ոչ ոք դուրս չի գա օդանավից։ Ինքնաթիռը օդ է բարձրացել նրա հետ միասին»,- ասել է աղբյուրը։
Բադալյանը Քիշնև է ժամանել Երևանից՝ մասնակցելու «Եվրասիայի կամավորներ» ծրագրի շնորհանդեսին: Ինքը՝ բլոգերը, ընդգրկված է ռուսական «Եվրասիա» ՀԿ խորհրդի կազմում։
Մինչ այդ նրան երկար ժամանակ թույլ չէին տալիս ինքնաթիռ նստել, սակայն Երևանից նա, այնուամենայնիվ, մեկնել էր։ Քիշնևի օդանավակայանում հավաքվել էին ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամները #FREEMIKA պաստառներով։