Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն արծաթե մեդալ է նվաճել շախմատի միջազգային մրցաշարում

Հայկ Մարտիրոսյան
Մրցաշարն անցկացվել է Շվեյցարիայի Բիլ քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Biel Chess Festival 2024» շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ոսկե մեդալի է արժանացել է Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լիեմը, իսկ բրոնզե մեդալը վաստակել է Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան։
Մրցաշարն անցկացվել է հուլիսի 13-ից 26-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում, մասնակցել են 6 գրոսմայստերներ։
Հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը դարձել է ԱՄՆ վետերանների չեմպիոն