Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս

Արարատ Միրզոյան
Ծրագրված են հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հուլիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Կայանալու է Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,– գրել է Բադալյանը ֆեյսբուքյան էջում։
Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:
Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք` Միրզոյանը 2024 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ արձակուրդում է լինելու։