Եկել է խաղաղության համաձայնագիր կնքելու ժամանակը. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը Երևանում. Արխիվային լուսանկար
Լուիս Բոնոն ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները քննարկվել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը։ Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասվում է, որ նախօրեին Պետդեպարտամենտի ՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը հանդիպել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։
«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,–նշել են ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Լուիս Բոնոն Հայաստանում էր եկել այս տարվա մայիսի վերջին։