ՀՀ պաշտոնական հաղորդագրություններում տեղ գտած սխալները ոչ թե պատահական են, այլ միտումնավոր. Արտակ Զաքարյան

Sputnik
Հայաստանի Անվտանգության խորհուրդը երեկ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԱՄՆ Պետդեպի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին չէր ներկայացրել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ։
Ավելի վաղ` դեռևս այս տարվա փերվարին Բոնոյին այդ պաշտոնից իր հաղորդագրության մեջ «զրկել» էր նաև Հայաստանի ԱԳՆ-ը։
«Հայաստանի պաշտոնական մարմինների հաղորդագրություններում տեղ գտած սխալները ոչ թե պատահական են, այլ միտումնավոր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։