Վրաստանը ևս մեկ հետախուզվողի է հանձնել Հայաստանին

Ձեռնաշղթա, ոստիկան
Ոստիկանության աշխատակիցներն ապահովել են հետախուզվողի տեղափոխումը Երևան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Վրաստանը ևս մեկ հետախուզվող անձի է հանձնել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Թ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրությունում:
Ս.Թ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց հետ շահադիտական դրդումներով անձին առևանգելու, ավազակություն և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:
Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցներն ապահովել են Ս.Թ.-ի տեղափոխումը Երևան:
Երեկ հայտնել էինք, որ Վրաստանը Հայաստանին է արտահանձնել պետական սահմանն ապօրինի հատելու համար հետախուզվող անձի։
Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն