Թուրքիայի ԱԽ-ն կքննարկի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նիստը տեղի կունենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Կքննարկվեն նաև Հունաստանի հետ հարաբերությունները, Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները, ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը: