ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Կալուգայի մարզում Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ուղղաթիռը կործանվել է պլանային թռիչք կատարելիս։ Նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է»,– ասված է հաղորդագրությունում։
Մի-28–ն ընկել է ամայի վայրում, գետնին ավերածություններ չկան։