ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հայտարարել է, որ ինքնակենսագրական գիրք է հրատարակելու: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ կայքին։
««Մելանիան» ուժեղ և ոգեշնչող պատմություն է մի կնոջ մասին, որը հասել է անձնական կատարելության, հաղթահարել է դիմադրությունը և ինքնուրույն է հարթել իր կյանքի ուղին: Նախկին առաջին տիկինը ընթերցողներին հրավիրում է իր աշխարհ՝ առաջարկելով արտասովոր կյանք ապրած կնոջ անկեղծ դիմանկար»,- ասվում է հուշերի նախապատվերի բաժնում։
Նշվում է, որ գրքում լինելու են պատմություններ և լուսանկարներ, որոնք նախկինում ոչ մի տեղ չեն հրապարակվել:
ABC հեռուստաալիքը նշում է, որ գիրքը լույս կտեսնի աշնանը։
Նշվում է, որ սա առաջին գիրքն է, որը հենց Մելանիան է գրել իր կյանքի մասին։