ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Անցած օրվա ընթացքում առնվազն 26 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել Բելգորոդի մարզի տարածքի վրա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա հաղորդմամբ՝ ԱԹՍ–ների մեծ մասը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից։ Նույն օրը մարզի 6 սահմանամերձ շրջանների ուղղությամբ արձակվել է 52 արկ:
«Տարբեր աստիճանի ավերածություններ են գրանցվել 2 առանձնատներում, գյուղատնտեսական ձեռնարկության 2 վարչական շենքերում, վնասվել է նաև 2 ավտոմեքենա»,– գրել է մարզպետը Telegram–ում:
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում սահմանված է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) ռեժիմ, որի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ռուս-ուկրաինական սահմանային իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի և ուկրաինական սահմանի երկարությունը 350 կմ է։