Մարդիկ մնացել են առանց սննդի. Ֆիլիպիններում մոլեգնած թայֆունի հետևանքները

Օդերևութաբանները կանխատեսում են, որ թայֆունը կարող է հասնել Թայվան։
Sputnik
Թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել մայրաքաղաք Մանիլայում:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ ջրի բարձր մակարդակի պատճառով որոշ բնակավայրերի հետ տրանսպորտային հաղորդակցությունը ստիպված են եղել դադարեցնել: Մայրաքաղաքի որոշ թաղամասերի բնակիչներ տներից չեն կարողանում դուրս գալ, չվերթերը հետաձգվել են, վատ եղանակի պատճառով ավելի քան 350 ուղևոր, բեռնատար ավտոմեքենաների վարորդներ և աշխատողներ մնացել են նավահանգիստներում:
«Associated Press»-ը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի ագլոմերացիայի արևելյան մասում գտնվող Մարիկինա քաղաքում շարունակվող տեղատարափ անձրևը գետի վարարման պատճառ է դարձել: Ըստ լրատվամիջոցների` ջրի ուժգին հոսքը քշել–տարել է պողպատե կոնտեյներ, սառնարաններ, տան կահույքի իրեր, պառեր է արմատախել արել։
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը հրահանգել է ակտիվացնել ջանքերը մեկուսացված գյուղական շրջաններ սնունդ և այլ օգնություն հասցնելու համար:
«Հնարավոր է` մարդիկ մի քանի օր չեն սնվել», - ասել է նա։
Օդերևութաբաններն ասում են, որ թայֆունը կարող է հասնել Թայվան։
1 / 9

Հեղեղված փողոց Մանիլայում

2 / 9

Փրկարները նավակներով են տեղաշարժվում Մանիլայի հեղեղված փողոցներով

3 / 9

Ջրհեղեղից հետո բնակիչը մաքրում է տանը կուտակված տիղմը

4 / 9

Մարդիկ փորձում են փրկվել հեղեղումից

5 / 9

Մանիլայի բնակիչների տարհանում

6 / 9

Մանիլայի հեղեղված փողոցները

7 / 9

Թայֆունի հետևանքները

8 / 9

Մանիլայի հեղեղված փողոցները

9 / 9

Gaemi թայֆունի հետևանքները

Ֆիլիպիններում մոլեգնած թայֆունը ահռելի վնասներ է հասցրել․ տեսանյութ