Հորինված հրապարակում․ ՀՀ ՊՆ-ն՝ Իրանից սպառազինություն գնելու մասին

ՀՀ պաշտպանության նախարարություն
Իրանական լրատվամիջոցը գրել էր, որ Երևանին պետք է մատակարարվեն ԱԹՍ-ներ և զենիթահրթիռային համակարգերի որոշ տեսակներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է Իրանից սպառազինություն գնելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին հրապարակմանը՝ այն հորինված անվանելով։
Ավելի վաղ «Iran International»-ը գրել էր, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքեց այդ լուրը։
«Մտացածին և հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասաց Թորոսյանը։
Նշենք, որ «Iran International»-ի հրապարակման համաձայն՝ Երևանը նշված գումարով պետք է ստանա անօդաչու թռչող սարքերի և զենիթահրթիռային համակարգերի որոշ տեսակներ։