ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Հնդկաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պայմանավորվում են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ամսաթվի շուրջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-Հնդկաստան ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը վարչապետ Նարենդրա Մոդիի՝ հուլիսի 8-9-ը Ռուսաստան կատարած այցի ժամանակ ընդունված հայտարարության մաս է կազմել։
ԱԱԳ-ի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ էին անցկացվել դեռևս մարտին։ Ներկայումս աշխատանքներ են տարվում հաջորդ հանդիպման օրը հստակեցնելու ուղղությամբ։