ՀՀ նախագահն ու Արայիկ Հարությունյանը ներկա էին Փարիզում Հայկական տան բացմանը

Փարիզում Հայկական տան բացման ժամանակ
Sputnik
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Փարիզում ներկա են գտնվել Հայկական տան բացմանը և հանդիպել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Հայկական տունը կգործի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 11-ը, այն կլինի հայկական երկրպագուների կենտրոնը 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ:
Հայկական տունը կբացվի ամեն օր՝ ժամը 15:00-ից 23:00-ը: Այդ ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:
Հիշեցնենք՝ Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 26-ին։ Հայաստանը ներկայացված է 15 մարզիկներով։