ԵԱԶԲ–ն ՀՀ կառավարությանը շուրջ 100 մլն դոլար վարկ կտա բյուջետային դեֆիցիտը փակելու համար

ՀՀ կառավարություն
Պակասուրդի մարման համար Հայաստանը վարկեր է ներգրավվել ԵԱԶԲ–ից և Ֆրանսիայից, սակայն դեֆիցիտի մեծ մասը կֆինանսավորվեն պետական պարտատոմսերի հաշվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երասիական զարգացման բանկը 2024 թ. ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար մոտ 100 մլն դոլար վարկ կտրամադրի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից։ Որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
2024 թ. բյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 483 մլրդ դրամ։
Շուրջ 75 % դեֆիցիտը նախատեսվում է փակել պետական պարտատոմսերի թողարկման հաշվին, մնացածը` ավելի քան 25 %–ը՝ արտասահմանյան վարկերի հաշվին (այդ թվում՝ ԵԱԶԲ–ի տված մոտ 100 մլն դոլարի չափով վարկը)։
2024թ. 1–ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը
Եվս մեկ վարկ նախատեսվում է ներգրավել Ասիական զարգացման բանկից։
Նշենք, որ բյուջետային վարկերը տրամադրվում են ոչ թե կոնկրետ ծրագրերի համար, այլ ՀՀ կառավարությունը դրանց միջոցով բյուջեն համալրում է իր հայեցողությամբ այն ծախսելու համար։
Հայաստանը 200 մլն դոլար վարկ կվերցնի Երևան–Մեղրի մայրուղու խոշոր թունելի կառուցման համար