Դատարանը հետ է ուղարկել Միքայել Արզումանյանի, կնոջ և որդիների հայցն ընդդեմ ՊՆ-ի. ԶԼՄ

Միքայել Արզումանյան
Գործով դատավորը հայցի մեջ սխալներ է գտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչական դատարան հետ է ուղարկել ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, կնոջ և որդիների հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մեզ հայտնի դարձավ, որ դատավոր Հերմինե Մուրադյանը հայցի մեջ սխալներ է գտել ու այն վերադարձրել է սխալներն ուղղելու համար»,– գրում է օրաթերթը։
Շուրջ 2 տարի ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Միքայել Արզումանյանը, կինը՝ Դիանա Դավթյանը, որդիները՝ Արսեն և Ալբերտ Արզումանյանները, դատի են տվել ՀՀ պաշտպանության նախարարությանը։
Նրանք պահանջում են, որ դատարանը վերացնի ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2023 թ. հուլիսի 12-ի «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը կալանավորվեց 2022 թվականին, նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար:
Միքայել Արզումանյանի գործով կհարցաքննեն ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալին. «Ժողովուրդ»