Բոնոն ՀՀ–ում է. նա Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լուիս Բոնոյի հետ
Լուիս Բոնոն վերջին անգամ Հայաստան էր այցելել մայիսի վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու վերջին զարգացումները քննարկել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Հանդիպումն անցկացվել է Երևանում։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը:
Հիշեցնենք, որ Լուիս Բոնոն վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա մայիսի վերջին։