Բոլորս մի գործ ենք անում. Արմենակ Քոսյանը՝ ռազմական հատուկ գործողությանը մասնակցելու մասին

Լեյտենանտ Արմենակ Քոսյանը ռազմական հատուկ գործողության հերոսներից է։ Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Sputnik
Ռուսաստանի ռազմական հատուկ ռազմական գործողության մասնակից Արմենակ Քոսյանն անգամ ծանր վիրավորվելուց հետո մտածում է ռազմաճակատ վերադառնալու մասին, եթե առանց հենակների քայլելու հնարավորություն ունենա: Նա այդ մասին ասել է «Sputnik на русском»-ի հետ զրույցում։
Լեյտենանտ Քոսյանը Ռաբոտինոյի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ պայթել է ականի վրա։ Բժիշկներն անդամահատել են նրա ձախ ոտքը։
«Չէի ցանկանա այսպես ավարտել ռազմական ուղիս։ Ուղղակի ես դեռ անօգուտ մարդ եմ այնտեղ: Բայց երբ սովորեմ քայլել, նորից կգնամ»։
Քոսյանը ռազմական գործողությունների գոտում է հայտնվել 2022 թվականի աշնանային զորահավաքի ժամանակ՝ պայմանագիր կնքելով ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ 2023 թվականի ամռանը, երբ սկսվել էր Ուկրաինայի հակահարձակումը, նշանակվել է վաշտի հրամանատարի քաղգծով տեղակալ, զբաղվել նորակոչիկների դաստիարակությամբ, ուսուցմամբ և ապահովմամբ։ Հետո նշանակվել է վաշտի հրամանատար։
Քոսյանը նշել է, որ մարտական խնդիրները կատարել է այնպես, ինչպես բոլորը. պարզապես մեկի խնդիրներն ավելի շատ են, մյուսինը՝ ավելի քիչ:
«Չկա նման բան, որ իմ կամ ինչ-որ մեկի շնորհիվ որևէ հրաշք տեղի կունենա։ Մենք բոլորս հավասար ենք, բոլորս նույնն ենք, բոլորս մի գործ ենք անում», - ասել է նա։
Քոսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, քանի որ նրա ղեկավարած վաշտը երբեք չի նահանջել և միշտ կատարել է իր առջև դրված խնդիրները:
ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Յուրյևկա բնակավայրը. ՊՆ