Բայդենն ասել է` ինչու է դուրս գալիս նախագահական մրցապայքարից. նա կրկին աջակցել է Հարիսին

Ջո Բայդեն
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը մերժել էր մրցավազքից դուրս գալու բոլոր կոչերը և ասել, թե որ դեպքում կգնա այդ քայլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձ է հղել բնակչությանը և հայտարարել, որ արժանի է երկրորդ անգամ պաշտոնավարելուն, բայց որոշել է սեփական հավակնություններից հրաժարվել հանուն ամերիկյան ժողովրդավարության բարօրության:
«Վերջին շաբաթների ընթացքում ես հստակ գիտակցել եմ, որ այս կրիտիկական պահին պետք է միավորեմ իմ կուսակցությանը։ Ես հավատում եմ, որ որպես նախագահ իմ արժանիքները, աշխարհում իմ առաջնորդությունը և Ամերիկայի ապագայի վերաբերյալ իմ տեսլականը ինձ արժանի են դարձնում երկրորդ ժամկետի համար: Բայց ոչինչ պետք է կանգնի մեր ժողովրդավարությունը փրկելու ճանապարհին` ներառյալ մեր սեփական հավակնությունները», - ասել Է Բայդենը, որի ելույթը հեռարձակել են ամերիկյան բոլոր առաջատար հեռուստաալիքները։
Բայդենի խոսքով՝ ժամանակն է էստաֆետը փոխանցել երիտասարդ սերնդին, և դա առաջ գնալու լավագույն ճանապարհն է:
Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը։
Ամերիկյան պարադոքս. Բայդենի հեռանալը շահեկա՞ն է Թրամփի համար, թե՞ ճիշտ հակառակը
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը մերժել էր մրցավազքից դուրս գալու բոլոր կոչերը՝ հայտարարելով, որ դա կանի միայն այն դեպքում, եթե իրեն ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կոչ անի ամենակարող Տերը: Սակայն անցած կիրակի նա հայտարարեց, որ հրաժարվում է պայքարից և պաշտպանում է փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը, որը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի Դեմոկրատական կուսակցությունից:
Իր ելույթում Բայդենը Քամալա Հարիսին անվանել է ուժեղ և ընդունակ՝ հայտարարելով, որ կատարել է իր ընտրությունը, և հիմա դա պետք է անեն ընտրողները:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հիանալի փոխնախագահ Քամալա Հարիսին: Նա փորձառու է: Նա խիստ է: Նա ընդունակ է: Նա ինձ համար անհավանական գործընկեր էր։ Այժմ ընտրությունը ձերն է, ամերիկացի ժողովուրդ», - ասել Է Բայդենը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:
Բայդենը ողջ է․ ընտրապայքարից դուրս գալուց հետո նա առաջին անգամ ներկայացել է հանրությանը