Ասուլիս. «Որքանո՞վ են անվտանգ Հայաստանում վաճառվող մրգերն ու բանջարեղենը»

Բաբկեն Պիպոյան
Sputnik
Վերջերս հայկական պտուղ-բանջարեղենի մի մասի արտահանումը Ռուսաստան սահմանափակվել է. հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու դեպքեր։ Ի՞նչ մթերք ենք սպառում մենք, ու որքանո՞վ է այն անվտանգ առողջության համար։ Այս մասին հուլիսի 26-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսի «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։