Արարատ Միրզոյանը կրկին արձակուրդ է գնում

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարն այս պահին էլ է արձակուրդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկին արձակուրդ է գնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Արարատ Միրզոյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ»,– ասված է փաստաթղթում։
Արձակուրդում գտնվելու ընթացքում Միրզոյանին կփոխարինի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը հուլիսի 22-ից արձակուրդում է (մինչև հուլիսի 26-ը ներառյալ)։