Անձրևից հետո Երևանի փողոցների վիճակի վերաբերյալ բոլոր համեմատություններն ու կատակներն արվել են, մտահոգությունները հայտնվել են։ Խնդիրը, պարզվույմ է, շատ ավելի խորն է, քան չմաքրված հեղեղատարները։
Քաղաքապետարանն այս շաբաթ ևս հայտարարեց, որ պատրաստվում են վերանայել Վեոլիա ջրի հետ պայմանագիրը և, որ մայրքաղաքի ջրային բոլոր խնդիրները լուծելու համար խոշոր ներդրումներ են պետք։ Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը, կառավարությունն ու «Վեոլիա ջուրը» բանակցությունների մեջ են։
Քաղաքապետարանը կազմել է 6-կետանոց փաստաթուղթ, ըստ որի պետք է վերանայվի կոնցեսիոն պայմանագիրը «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Այդ առաջարկները Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։