Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զելենսկու խոսքերը կապված են ԱՄՆ-ում ընտրական փուլերի հետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Զելենսկու անկեղծության վրա հույս դնել չի կարելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները կապված են ԱՄՆ-ում ընտրական փուլերի հետ։ Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ գիտակցում է Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու անհրաժեշտությունը:
«Այդ հռետորաբանությունը կրկին կապված է ԱՄՆ-ում ընտրական փուլերի հետ։ Դրանք այն ազդակներն են, որոնք Սպիտակ տան շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և առաջիկա ընտրությունների ֆոնին ուղարկում է Կիևը, դա պետք է դիտարկել այս համատեքստում»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Զելենսկու անկեղծության վրա այս դեպքում հույս դնել պետք չէ։