ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն ապահովել են Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան: