Ռոբերտ Քենեդի-կրտսերը ԱՄՆ-ում հեղափոխություն է կանխատեսել

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Քենեդի - կրտսերը իբր քննարկում է նախագահական ընտրություններում Թրամփի թեկնածությունը պաշտպանելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի -կրտսերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հեղափոխություն է սպասվում:
«Այս երկրում հեղափոխություն է սկսվելու։ Հարցն այն է, թե արդյոք այն ապավինելու է իդեալիզմին, թե մութ, հետադիմական ուժերին: Ընտրությունը մերնէ»,-գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Ավելի վաղ լրատվամիջոցներում չհաստատված տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Քենեդի - կրտսերը, որը դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից, իբր քննարկում է նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը պաշտպանելու հնարավորությունը:
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: