ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն առաջարկում է ներգաղթյալներին պարտավորեցնել Ռուսաստան մուտք գործելիս ստանալ ռուսական սիմ–քարտեր և օգտվել դրանցից: Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram–ալիքը։
«Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու պահից կիրառել ռուսական սիմ–քարտի պարտադիր ստացման ընթացակարգ, որի օգտագործումը պարտադիր կլինի պետական ծառայությունների պորտալում միգրանտի անձնական հաշվի ձևավորման, ինչպես նաև այլ սոցիալական ծառայություններից օգտվելու ժամանակ»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին է ուղարկել միգրացիոն օրենսդրության կատարելագործման ուղղությամբ իրենց գերատեսչության՝ մի քանի տարվա ընթացքում ընդհանրացված կոնկրետ նախաձեռնությունները: