ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Նախիջևանում ձերբակալվել է զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Սամիր Մաթլաբ օղլու Հասիևը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Խազիևը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Զինվորական դատախազության միջնորդությամբ ձերբակալման որոշումը կայացրել է Բաքվի ռազմական դատարանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են նաև, որ Խազիևը համարվում է առանձին համազորային բանակի նախկին հրամանատար, գեներալ–գնդապետ Քերեմ Մուստաֆաևի մտերիմ մարդը: