Կիրանցում ականի վրա տրակտոր է պայթել. վարորդը վնասվածքներ ունի

Կիրանց. բաժանարար պատը. Արխիվային լուսանկար
Վարորդը Կիրանցի բնակիչ է, տրակտորը շարքից դուրս է եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։
Տրակտորի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել։ Նրան Իջևանի ԲԿ են տարել։
Տրակտորի վարոդրը Կիրանցի բնակիչ է, նրա տրակտորը շարքից դուրս է եկել:
Հավելենք, որ այս օրերին Կիրանցում նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում, քանի որ սահմանազատման արդյունքում հին ճանապարհը հանձնվել է Ադրբեջանին։