Ինչպես է ընթանում Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը․ տեսանյութ

Արխիվային լուսանկար
Փոխնախարարի շեշտում է, որ շինարարական աշխատանքների արդյունքում ճանապարհն էականորեն կրճատվելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Ակտիվ ընթացքի մեջ են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կառուցման մանրամասները ներկայացնող տեսանյութ է հրապարակել։ Հիշեցնենք, որ կառուցվելու է 32 կմ ճանապարհ‚ 3 կմ ընդհանուր երկարությամբ 17 կամուրջ‚ 1 կմ ընդհանուր երկարությամբ 2 թունել‚ 5 փոխհատում։
«Շինարարությունն իրականացնում է իրանական երկու կազմակերպություններից բաղկացած «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» ՀՁ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ խորվաթականInstitute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering-ը»,- հայտնում ենդեպարտամենտից։
Հավելենք, որ ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: