Երևանի ոստիկանապետը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների խորհրդակցությանը

Միջոցառման նպատակը մայրաքաղաքների ներքին գործերի մարմինների համագործակցության ընդլայնումն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ մարմինների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Միջոցառման նպատակը ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքների ներքին գործերի մարմինների համագործակցության ընդլայնումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև իրավախախտումների և հանցագործությունների համատեղ բացահայտումն ու կանխումն էր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Խորհրդակցությանը մասնակցել են Տաջիկստանի ՆԳ նախարար Ռախիմզոդա Խամրոն և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը: