Հայտնի է` որտեղ կանցկացվեն 2030 և 2034 թվականների ձմեռային օլիմպիական խաղերը

Թոմաս Բախ
2030 թվականի ձմեռային խաղերը կանցկացվեն Ալպերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն այսօր հաստատել է 2030 և 2034 թվականների ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրերը:
2030 թվականի օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում
«ՄՕԿ-ը պատիվ ունի հայտարարելու, որ 2030 թվականի օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում՝ ՄՕԿ-ի կողմից սահմանված պայմանների կատարման դեպքում», - ասել է կազմակերպության ղեկավար Թոմաս Բախը:
2034 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք է ընտրվել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին:
Նշենք, որ ՄՕԿ-ի նստաշրջանը կազմակերպվել է Փարիզում։
Փարիզի օլիմպիական խաղերին մեկնող հայ մարզիկները ծիրանի տեսքով կրծքանշաններ են ստացել