ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն ապահովել են Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանը Հայաստանին է արտահանձնել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար մեղադրվող քաղաքացուն։