ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրամիության անդամ երկրների ղեկավարների շրջանում ամենաբարձր աշխատավարձն է ստանում: Տեղեկությունը հայտնում է «VSquare»–ը։
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տարեկան վաստակում է 348 300 եվրո կամ ամսական մոտ 29 հազար եվրո»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աշխատավարձի մեծությամբ երկրորդ տեղում Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերն է, երրորդում՝ Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը:
Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ Շոլցը միջին վիճակագրական գերմանացուց 5,9 անգամ շատ է վաստակում։
Բացի այդ, նշվում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիության անդամների շրջանում ամենաբարձր աշխատավարձն է ստանում իր երկրում միջին աշխատավարձի համեմատ։ Այդ ցուցանիշով երկրորդ և երրորդ տեղերում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան: