««Fly Arna»–ն սամալյոտի մարշրուտկա չէր». Ավինյանը` չիրականացված ռեֆորմների մասին

Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետն անդրադարձավ ազգային ավիափոխադրող ի թեմային և ասաց, թե ինչի համար է ափսոսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ազգային ավիափոխադրող «Fly Arna»–ին վերաբերող այն ռեֆորմները, որ պետք է իրականացվեին ժամանակին, չեն իրականացվել։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իրեն մեղավոր զգում է «Fly Arna»–ի ձախողման և մսխված տասնյակ միլիոնավոր դոլարների համար։
«Ով օգտվել է ազգային ավիափոխադրողի ծառայություններից, շատ լավ հասկանում է, թե ինչ որակի մասին է խոսքը, դա սամալյոտի մարշրուտկա չէր, վերջապես պատվով կարող էիր քո ազգային ավիափոխադրողով x կետից y կետը թռչնել։ Ես մի բանում եմ ափսոսում «Fly Arna»–ի պատմության մեջ, որ այն ռեֆորմները, որ պետք է իրականացվեին ժամանակին, չեն իրականացվել»,– ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` «Fly Arna»-ն հիմնադրվեց 2021 թվականին «Air Arabia» ավիաընկերության և Հայաստան պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ–ի կողմից՝ որպես հիմնադրամի ամենամեծ ներդրումային նախագիծ (Տիգրան Ավինյանը 2019-2022 թվականներին եղել է ԱՆԻՖ–ի խորհրդի նախագահը)։ Ավիաընկերությունը 2024 թվականի հունվարին դադարեցրեց գործունեությունը, իսկ 2024 թ. մայիսին ՀՀ կառավարությունը որոշեց լուծարելու ԱՆԻՖ–ը։
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության միջև որևէ խզում չկա. Ավինյան
2022–2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտեցին հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական կոմիտեն այժմ ուսումնասիրում է այդ գործերը։
Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թ–ին ԱՆԻՖ–ում հայտնաբերեց նաև հաշվետվությունների և կառավարման հետ կապված խնդիրներ, ինչը հանգեցրեց դրա գործունեության սահմանափակմանը ՀՀ կառավարության կողմից:
Տպավորություն են ստեղծում, թե արդարության առաջամարտիկներ են. Ավինյանը` Քերոբյանին