Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմական նոր կենտրոն կկառուցվի

Արքեպիսկոպոս Ակսիյը կարևորել է հայ-ռուսական միջմշակութայինև հոգևոր երկխոսության զարգացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik.Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմական նոր կենտրոն կկառուցվի։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, այս մասին հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյը:
Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյն այցելել է Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչություն
«Այժմ մենք սկսում ենք թեմական նոր կենտրոնի կառուցման գործընթացը։ Այն երկարատև է, հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի։ Ամեն ինչ կախվածէ մեր համագործակցությունից և աշխատանքից»,- նշել է արքեպիսկոպոսը։
Երևանում Ռուսական տանը կայացած հանդիպմանը ներկաեն եղել ռուս հայրենակիցների «Բարության ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Բերեզովսկին և Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը, որը Լեռնային Ղարաբաղի առաջին ուղղափառ եկեղեցու մասին ալբոմ է նվիրել հյուրին։
1 / 4

Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյն այցելել է Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչություն

2 / 4

3 / 4

4 / 4

Արքեպիսկոպոս Ակսիյն ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը միջմշակութային և հոգևոր երկխոսության զարգացման համար՝ նշելով, որ Ռոսսոտրուդնիչեստվոն կարևորագույն դեր է խաղում երկու ժողովուրդների հոգևոր հիմքերի և պատմական ավանդույթների պահպանման, ինչպես նաև համայնքների միջև փոխգործակցության խորացման գործում:
Եկեղեցիների միջև հարաբերությունների սերտացում. Գարեգին Բ–ն ընդունել է արքեպիսկոպոս Ակսիյին