ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի կառավարության միջև որևէ անջրպետ, խզում չկա, իսկ քաղաքում իրականացվող ծրագրերը ստանում են ՀՀ կառավարության աջակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ինչ վերաբերում է աշնանը նրան իմփիչմենթ հայտարարելու մասին հայտարարություններին, Ավինյանն առաջարկեց այդ հարցը ճշտել ընդդիմությունից։
«Իշխանության հարցն ինձ չի անհանգստացրել և չի անհանգստացնում։ Իշխանությունը պատասխանատվություն է նրանց համար, ովքեր այն տվել են»,– վստահեցրեց Ավինյանը։
Նրա խոսքով` Երևանի բոլոր վարչական շրջաններում ձայների մեծամասնությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը» և, հետևաբար, ենթադրվում է, որ քաղաքապետ պետք է ընտրվեր իրենց թիմից։