ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը և Ինդոնեզիան ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Բանակցությունների հինգերորդ փուլը կայացել է հուլիսի 22-24-ը Ինդոնեզիայի Բաթու քաղաքում: ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ Կիրա Դանիլչևան ասել է, որ էական առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի տեքստի համաձայնեցման հարցում, նախանշվել են հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ են բանակցային գործընթացն ավարտելու համար:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն Ինդոնեզիայի հետ բանակցություններ սկսելու մասին որոշումն ընդունել է 2022 թվականի մայիսին: Քննարկումները սկսվել են 2023 թվականի ապրիլին:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: