Տիտղոսակիր ձիարշավորդուհին սկանդալային տեսանյութի պատճառով չի մասնակցի օլիմպիական խաղերին

Ձիարշավորդուհի
Տեսանյութի բովանդակությունը չի հրապարակվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Օլիմպիական եռակի չեմպիոն, բրիտանացի ձիարշավորդուհի Շարլոտ Դյուժարդենը 4 տարվա վաղեմության սկանդալային տեսանյութի պատճառով չի մասնակցի Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերին:
Տեսանյութի բովանդակությունը չի հրապարակվում։ Այս պահին այն հասանելի չէ որևէ լրատվամիջոցի։
«Չորս տարի առաջ նկարահանված մի տեսանյութում երևում է, թե ինչպես եմ ես մարզումների ժամանակ «մրցավարական սխալ» թույլ տալիս։ Ձիասպորտի միջազգային ֆեդերացիան (FEI) հետաքննություն է անցկացնում, և քանի դեռ այդ գործընթացը չի ավարտվել, որոշել եմ հրաժարվել բոլոր մրցումներից, այդ թվում՝ Փարիզի օլիմպիական խաղերից»,- սոցցանցում գրել է օլիմպիական խաղերի վեցակի մրցանակակիրը:
Ձիարշավորդուհին նաև նշել է, որ իր արարքը չի արդարացնում և անկեղծորեն զղջում է, որ դրանով հուսախաբ է արել Մեծ Բրիտանիայի հավաքականին, երկրպագուներին և հովանավորներին:
Դյուժարդենը 39 տարեկան է: Նա օլիմպիական եռակի չեմպիոն է, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր։
ՄՕԿ-ը Խաչանովի և Դալալոյանի մասնակցությամբ կադրեր է ցուցադրել