ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Սևանի ափին տեղի ունեցավ միայն էլեկտրամեքենաներով անցկացվող եզակի Sevan EV Rally ավտովազքը:Ավտովազքի անցկացման վայրը պատահական չէր ընտրվել։
Կազմակերպիչներից մեկի՝ էլեկտրամեքենաների զարգացման plug.am նախագծի հիմնադիր Կարեն Դերձյանի խոսքով` լճափին տեղի ունեցող ավտովազքը պետք է ուշադրություն հրավիրի Սևանի էկոմիջավայրի վրա և խթանի էլեկտրամեքենաների պարկի՝ որպես «մաքուր» տրանսպորտի զարգացումը:
Հավաքի հատուկ հյուրնէ ֆրանսիացի դերասան ՍամիՆասերին, որը հայտնի է «Տաքսի» ֆիլմում Դանիելի գլխավոր դերով: Հենց Նասերին էլ տվեց ավտովազքիմեկնարկը։
Ավտովազքին մասնակցում է 17 մեքենա։ Մասնակիցները լճափի երկայնքով պետք է կատարեն շրջանաձև վազք: Այն կազմում է 212 կիլոմետր։
Լեգենդար «տաքսիստը» Sputnik Արմենիայի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ նախընտրում է գնել կա՛մ հիբրիդ, կա՛մ էլեկտրական ավտոմեքենա։ Դրա համար լուրջ պատճառներ կան՝ էլեկտրական մեքենաներն ավելի հզոր են, քան բենզինով մեքենաները, և ոչ միայն սկզբում, այլ նաև հետագա վարման ժամանակ: Բացի այդ, Փարիզում էլեկտրական մեքենաների սեփականատերերը ազատվում են կայանատեղիի համար վճարից (ինչպես ս Երևանում – խմբ.)։
«Հաշվի առնելով մեր առջև ծառացած բնապահպանական աղետները՝ մենք ավելի ու ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում բնապահպանական խնդիրներին: Եվ կարծում եմ, որ դա ճիշտ է»,- ասաց մեր զրուցակիցը։
Բայց եկեք վերադառնանք մրցավազքին: Որպես մեկնարկային կետ ընտրվել է Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղին հարող ափամերձ տարածքը, ի դեպ, այստեղ են ավանդաբար անցկացվում Sevan Startup Summit-ները։ Հավաքի մասնակիցները 212 կիլոմետրով շրջանաձև վազք կկատարեն լճի ափով։
Ինչպես նշեց Դերձյանը, կազմակերպիչները մտադիր են հավաքը դարձնել ամենամյա։ Նրանք վստահ են, որ Sevan EV Rally-ն իր տեղը կզբաղեցնի էլեկտրական մեքենաների այնպիսի մրցարշավների շարքում, ինչպիսիք են ABB Formula E, MotoE, Extreme E: