Փաշինյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Վարչապետը արձանագրել է, որ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգանում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ:
Ուղերձը հրապարակված է վարչապետի պաշտոնական կայքում։
«Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում են։ Վստահ եմ, որ վերջերս կատարված փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները խորացնելու՝ մեր երկու կառավարությունների պատրաստակամության մասին, նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եգիպտոս փոխգործակցության առավել խորացման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Նիկոլ Փաշինյանը իր երախտագիտությունն է հայտնել Կահիրեում նրան ցուցաբերած ջերմ ընդունելության համար։