ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի և մարմնամարզիկ Արթուր Դալալոյանի մասնակցությամբ կադրեր է օգտագործել օլիմպիական խաղերի հեռարձակման շնորհանդեսի ժամանակ, որը հեռարձակվել է կազմակերպության YouTube-յան ալիքով:
Կադրերը ցուցադրվել են Փարիզում անցկացվող ՄՕԿ-ի 142-րդ նստաշրջանում՝ օլիմպիական հեռուստառադիոհեռարձակման ծառայության գլխավոր տնօրեն Յանիս Էկզարխոսի ելույթի ժամանակ:
Տեսանյութում կադրեր են ցուցադրվել կադրեր Տոկիոյի` 2020 թվականի օլիմպիական խաղերից, որտեղ Խաչանովը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Դալալոյանը ոսկե մեդալ էր նվաճել Ռուսաստանի հավաքականի համար թիմային առաջնությունում:
Ավելի վաղ ՄՕԿ-ը թույլ էր, որ ռուսաստանցիները մասնակցեն օլիմպիական խաղերին (կանցկացվեն Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը) անհատական չեզոք կարգավիճակով՝ մի շարք չափանիշների պահպանմամբ: Չեզոք մարզիկների համար հաստատվել է հատուկ դրոշ, ինչպես նաև օրհներգ: Ռուսաստանցիներին թույլ չեն տա մասնակցել բացման արարողության մարզիկների շքերթին, նրանց պարգևները չեն ցուցադրվի մեդալային աղյուսակում: