Իսրայելի բանակը հայտարարել Է Արևմտյան ափին ՀԱՄԱՍ-ի մասնաճյուղի ղեկավարի ոչնչացման մասին

Նաֆը պատասխանատու էր պայթուցիկի պատրաստման և ՀԱՄԱՍ-ի շարքերը համալրելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Իսրայելիպաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բաժանմունքի ղեկավար Աշրաֆ Նաֆի ոչնչացման մասին:
Բանակի տվյալներով՝ ԱԹՍ-ի միջոցով գործողությունն իրականացվել է Տուլ-Կարեմի շրջանում։
ՑԱԽԱԼ-ը հայտնում է նաև, որ Նաֆը պատասխանատու էր իսրայելցի զինվորների վրա գրոհի համար նախատեսված պայթուցիկի պատրաստման և ՀԱՄԱՍ-ի շարքերը համալրելու համար:
Իսրայելի բանակը նրան համարում է Արևմտյան ափի տարածքում ՑԱԽԱԼ-ի զինվորների վրա բազմաթիվ հարձակումների մասնակից։
Մամուլի ծառայությանտվյալներով՝ գործողությունը դարձել է Արևմտյան ափի տարածքում ավելի քան 50 ռազմական գործողություններից մեկը, որի ընթացքում զինվորները ոչնչացրել են մի քանի զինված արմատականների և վնասազերծել բազմաթիվ պայթուցիկ սարքեր: