Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ն ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ղրիմի և Սև ծովի երկնքում. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ղրիմի և Սև ծովի երկնքում, ինչպես նաև ևս երկու անօդաչու թռչող սարք Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 2-ական ԱԹՍ Բրյանսկի և Բելգորոդի մարզերում, ինչպես նաև 21 ԱԹՍ Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրատարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է նրանց պաշտպանությունը, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Ըստ այդմ, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները Ռուսաստանի դեմ սահմանել են լայնածավալ պատժամիջոցներ։