Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովայի թիմին

այաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը
Հայաստանը ներկայացնող բասկետբոլիստները երկու օրից մրցելու են Ադրբեջանի թիմի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթանակով է սկսել Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը։ Մոլդովայի թիմի հետ խաղում մեր տղաները հաղթել են 88:72 հաշվով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր․ նա վաստակեց 20 միավոր: Բասկետբոլիստին հաջողվել է նաև 6 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում»,– ասված է հաղորդագրությունում:
Հուլիսի 25-ին հայ բասկետբոլիստները կմրցեն Ադրբեջանի թիմի հետ։