Գրիգորյանը ատոմային էներգիային վերաբերող հարցեր է քննարկել ֆրանսիական ընկերության հետ

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը
Հայաստան է ժամանել «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ատոմային էներգիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր է քննարկել ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Ընկերության պատվիրակության հետ հանդիպումը կայացել է այսօր։
«ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: